Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել երեք բնակավայր

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Շևչենկովո, ինչպես նաև Զապորոժիեի մարզի գտնվող Նովոանդրեևկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ Շիրոկոյե և Շևչենկովո բնակավայրերը ազատագրել են «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները:

««Դնեպր» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Զապորոժիեի մարզի Նովոանդրեևկա բնակավայրը», – հայտարարել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment