Չեմ հասկանում՝ ինչու եք երդման տեքստերի մասին պաթոսով խոսում, որովհետև երբ ձեր երդման հերթն էր՝ անգամ ոտքի չկանգնեցիք. Ալեքսանյան

Չեմ հասկանում՝ ինչու եք երդման տեքստերի մասին պաթոսով խոսում, որովհետև երբ ձեր երդման հերթն էր՝ անգամ ոտքի չկանգնեցիք. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բնավ զարմանալի չի, որ մեր ըննդիմության մոտ պարբերաբար լարվածություն է առաջացնում ՀՀ ինքնիշխանություն և անկախություն բառակապակցությունները, դրա համար մարդիկ փորձում են սրա դեմ ասպատակել, բայց ոչ ուղիղ կերպով»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:

Դիմելով ընդդիմությանը՝ Ալեքսանյանը նշեց. «Ասում են, որ ասում եք՝ ապագա սերունդների առաջ պատասխանատվություն, ինչ է մինչև այդ ապագա սերունդների առաջ պատասխանատավություն չկար: Ձեր իշխանության ժամանակ չգիտեմ՝ ինչքանով կար: Օրինակ՝ պարոն Արգիշտի Դարբինյանի հայրը, երբ Վանաձորի համայնքապետն էր, այնտեղ մի մանկապարտեզ կար, դա օտարվում է համայնքից, գնում դառնում է  հյուրանոց, հյուրանոցի անուն էլ դառնում է Արգիշտի: Առհասարակ չեմ հասկանում, թե դուք ինչու եք երդման տեքստերի մասին պաթոսով խոսում, որովհետև երբ ձեր երդման հերթն էր՝ անգամ ոտքի չկանգնեցիք»:

Leave a comment