Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ իր մոտ կարծիք է ձևավորվել, որ պետական համակարգում կան մարդիկ, որոնք սպասարկում են ապօրինի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը և փորձում են այն որոշակիորեն պաշտպանել, հայտնում է Radar Armenia-ն:
«Այս երևույթը շարունակաբար պետք է վերացնել քաղաքից, քաղաքի կենտրոնից։ Քանի որ մեքենաների ավելացող քանակ կա, առաջարկում եմ՝ տրանսպորտի վարչությունը, միգուցե, առևտրի վարչության հետ համատեղ, «Valet Parking» նոր տրամաբանություն քննարկի, և այս գործունեությունը ինչ-որ չափով բերենք օրինական դաշտ, և միջին մակարդակի չինովնիկները սև փող չաշխատեն»,- ասել է նա:
Ավինյանը հանձնարարել է երկամսյա ժամկետում այս կապակցությամբ առաջարկներ ներկայացնել։