Եվրոպան չի ընդունում Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիների որոնման գաղափարը։ Նրա նպատակը Կիևում ռուսաֆոբ, նեոնացիստական ռեժիմի պահպանումն է, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Եվրոպան կտրականապես չի ընդունում ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիների որոնման գաղափարը։ Նրա նպատակը ագրեսիվ տրամադրված, ռուսաֆոբ, նեոնացիստական ռեժիմի պահպանումն է Կիևում։ Ինչպես բազմիցս հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, դա մեր ծրագրերի մեջ չի մտնում», – ասել է Գալուզինը «Известия» թերթին։