Աննա Գրիգորյանն ԱԺ–ում բարձրաձայնեց Գանձասարի մասին Հաջիևի խոսքերը․ Ռուբինյանի արձագանքը

https://arm.sputniknews.ru/20260914/anna-grigvorjann-azhum-bardzradzajnec-gandzasari-masin-hajievi-khvosqery-rubinjani-ardzaganqy-106812977.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67563063_0:0:1024:768_1920x0_80_0_0_9c43750e95266db38b366d1a2b333764.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գանձասարի վանք

գանձասարի վանք

Բաժանորդագրվել

Ռուբինյանի խոսքով` Աննա Գրիգորյանի մատնանշած հայտարարությունները օգտակար չեն խաղաղության, խաղաղության խնամքի համատեքստում։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը խորհրդարանում բարձրաձայնեց Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության, մասնավորապես՝ Գանձասարի վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունների հարցը՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանից պահանջելով հստակ դիրքորոշում հայտնել։

Գրիգորյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մի խումբ դիվանագետների հետ գտնվել է Արցախում, որտեղ հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է որպես աղվանական։

Ընդդիմադիր պատգամավորը տեղի ունեցողը մշակութային ցեղասպանության դրսևորում որակեց և Ռուբինյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են նման քայլերը նպաստում խաղաղության հաստատմանը, և պատրա՞ստ է արդյոք նա հայտարարել, որ Գանձասարը հայկական է։

«Ի վերջո, հազարավոր տղաներ չեն զոհվել, որ այսօր դուք չկարողանաք մի բառ անգամ ասել նրա մասին, որ Գանձասարը հայկական է»,– ասաց Գրիգորյանը։

Ռուբինյանն ի պատասխան հայտարարեց, որ Հայաստանի` Ադրբեջանի հետ «նոր ձեռք բերած խաղաղությունը» մշտական խնամքի կարիք ունի, և կարևոր է տարբեր հարցերի նկատմամբ զգայնություն ցուցաբերել։

«Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են»,– նշեց ԱԺ նախագահը։

Միաժամանակ Ռուբինյանը դրական է համարեց փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը նման հարցերի շուրջ տարաձայնություններն այսօր չեն արտահայտվում սահմանային կրակոցներով կամ բախումներով։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գրիգորյանը հակադարձեց` ասելով, որ զգայնությունը չի նշանակում լռություն, և որևէ գերատեսչություն կատարվածին չի արձագանքել։

«Խաղաղությունն ամենևին չի նշանակում սեփական պատմության ուրացում»,– հայտարարել է պատգամավորը՝ կրկին ակնկալելով ԱԺ նախագահի հստակ դիրքորոշումը։

Ռուբինյանը պատասխանեց, որ իր դիրքորոշումն արդեն հայտնել է։

«Ձեր մատնանշած հայտարարությունները օգտակար չեն խաղաղության, խաղաղության խնամքի հրամայականի համատեքստում, և նաև այդ հայտարարություններն անհիմն են։ Սա հստակ դիրքորոշում է»,– եզրափակեց Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արցախում օտարերկրյա դիվանագետների հետ այցելել էր Գանձասար և Դադիվանք։

Այցին մասնակցել է 150 ներկայացուցիչ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։

Հաջիևը հայտարարել էր, որ Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։

Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։

Leave a comment