https://arm.sputniknews.ru/20260914/benzini-tankacman-pattsharvov-siriajum-zangvatsajin-cujcer-en-brnkvel-106810681.html
Բենզինի թանկացման պատճառով Սիրիայում զանգվածային ցույցեր են բռնկվել
Բենզինի թանկացման պատճառով Սիրիայում զանգվածային ցույցեր են բռնկվել
Sputnik Արմենիա
Բնակիչները դժգոհում են վառելիքի գնի էական թանկացումից։ 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T09:40+0400
2026-09-14T09:40+0400
2026-09-14T09:40+0400
տեսանյութեր
տեսանյութ
բենզին
թանկացում
սիրիա
վառելիք
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106809018_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3d162910e61ea0bad93e0d7829ec44fc.jpg.webp
Սիրիայում վառելիքի գների կտրուկ աճի պատճառով զանգվածային ցույցեր են սկսվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:Գործողությունները սկսվել են նախորդ օրվա առավոտյան, շարունակվել ամբողջ օրը ու գիշերը։ Ցույցերի են դուրս եկել Ռաքքայի, Հալեպի և Իդլիբի բնակիչները։Երեկոյան ցուցարարները, դժգոհելով վառելիքի գներից (որոնք բարձրացել են 25–40 տոկոսով), փակել են Սիրիայի խոշոր Հալեպ և Համա քաղաքները կապող M5 մայրուղին և սկսել են այրել անվադողեր։Իշխանությունները հրշեջ մեքենաներ, զրահապատ տրանսպորտային միջոցներ և ոստիկանական ուժեր են ուղարկել Մաարաթ ան-Նուման տանող գլխավոր ճանապարհ:Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ նախորդ օրվանից ԱԻ-95 բենզինն արժե 195 սիրիական լիրա (1,6 դոլար)՝ 152-ի փոխարեն (1,2 դոլար), դիզելային վառելիքը՝ 175 լիրա (1,43 դոլար)՝ 125-ի փոխարեն (1 դոլար):Սիրիայի էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակ Աբդուլհամիդ Սիլաթը SANA պետական գործակալությանն ասել է, որ նավթամթերքի գները բարձրացել են համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակի և երկիր ներմուծման զգալի մասնաբաժնի պատճառով:
սիրիա
2026
Լուրեր
am_HY
В Сирии протестующие перекрыли дороги и подожгли шины из-за роста цен на бензин
Sputnik Արմենիա
В Сирии протестующие перекрыли дороги и подожгли шины из-за роста цен на бензин
2026-09-14T09:40+0400
true
PT0M50S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106809018_261:0:1701:1080_1920x0_80_0_0_779bd6027a1b38330e12d6b7943b8a03.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, բենզին, թանկացում, սիրիա, վառելիք, բողոքի ակցիա, видео
տեսանյութեր, տեսանյութ, բենզին, թանկացում, սիրիա, վառելիք, բողոքի ակցիա, видео
Բնակիչները դժգոհում են վառելիքի գնի էական թանկացումից։
Սիրիայում վառելիքի գների կտրուկ աճի պատճառով զանգվածային ցույցեր են սկսվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Գործողությունները սկսվել են նախորդ օրվա առավոտյան, շարունակվել ամբողջ օրը ու գիշերը։ Ցույցերի են դուրս եկել Ռաքքայի, Հալեպի և Իդլիբի բնակիչները։
Երեկոյան ցուցարարները, դժգոհելով վառելիքի գներից (որոնք բարձրացել են 25–40 տոկոսով), փակել են Սիրիայի խոշոր Հալեպ և Համա քաղաքները կապող M5 մայրուղին և սկսել են այրել անվադողեր։
Իշխանությունները հրշեջ մեքենաներ, զրահապատ տրանսպորտային միջոցներ և ոստիկանական ուժեր են ուղարկել Մաարաթ ան-Նուման տանող գլխավոր ճանապարհ:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ նախորդ օրվանից ԱԻ-95 բենզինն արժե 195 սիրիական լիրա (1,6 դոլար)՝ 152-ի փոխարեն (1,2 դոլար), դիզելային վառելիքը՝ 175 լիրա (1,43 դոլար)՝ 125-ի փոխարեն (1 դոլար):
Սիրիայի էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակ Աբդուլհամիդ Սիլաթը SANA պետական գործակալությանն ասել է, որ նավթամթերքի գները բարձրացել են համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակի և երկիր ներմուծման զգալի մասնաբաժնի պատճառով: