Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիտներ

Ավստրիայի Օբերպուլենդորֆ քաղաքում այսօր կմեկնարկի Եվրոպայի մինչև 18 տարեկանների անհատական առաջնությունը։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանն առաջնությունում կներկայացնեն Արմինե Եսայանը, Սոֆի Գիդաչյանը, Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը։ Հայաստանի թիմի ավագն է Անի Ամիրաղյանը։

Առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 20-ին։

Leave a comment