Ամառային ջերմաստիճան՝ աշնանային օրերին. եղանակի տեսություն

Բաժանորդագրվել

Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` արևմտյան` 2-5 մ/վ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության ևմոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-17-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում նույնպես սեպտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 31-33, երեկոյան՝ 25-27 աստիճան։

Սեպտեմբերի 14-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Leave a comment