https://arm.sputniknews.ru/20260211/anapaji-qvoleji-anvtangutjan-ashkhatakci-yntaniqy-tigran-qevosajani-anvan-mrcanak-kstana-98710642.html
Անապայի քոլեջի անվտանգության աշխատակցի ընտանիքը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ կստանա
Անապայի քոլեջի անվտանգության աշխատակցի ընտանիքը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ կստանա
Sputnik Արմենիա
Մրցանակը սահմանելու համար Սիմոնյանին ոգեշնչել է Բուգուրուսլանի մանկապարտեզի երկու դաստիարակչուհիների արարքը, որոնք երեխաներին պաշտպանել են դանակով զինված… 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T21:37+0400
2026-02-11T21:37+0400
2026-02-11T21:37+0400
մրցանակ
անապա
քոլեջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98709941_57:333:1203:978_1920x0_80_0_0_47929c47c5b46be0856b4b6a6e59105c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Անապայի քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքը կարժանանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի։«Անպայման»,- ասել է նա՝ պատասխանելով զոհվածի ընտանիքին օգնություն ցուցաբերելու ծրագրերի մասին հարցին։55-ամյա Նիկոլայ Զամարաևն իր մարմնով պաշտպանել էր ուսանողներին դեռահասից, որը փետրվարի 11-ի ցերեկը հրացանով զինված մտել էր տեխնիկում։ Նա առաջինը հենց անվտանգության աշխատակցին էր կրակել։ Չնայած արնահոսությանը՝ Նիկոլայը հասցրել էր արագ զանգահարել ոստիկանություն և Ռոսգվարդիա։ Նրա հստակ և գրագետ գործողությունների շնորհիվ զինված դեռահասին արագ ձերբակալել և վնասազերծել են։Ավելի վաղ RT-ի գլխավոր խմբագիրը հայտարարել էր, որ մրցանակը սահմանելու հարցում իրեն ոգեշնչել է Բուգուրուսլանի մանկապարտեզի երկու դաստիարակչուհիների արարքը, որոնք երեխաներին պաշտպանել են դանակով զինված մոլագարից:Տիգրան Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին, 59 տարեկանում։ 2025–ի հունվարին նա կլինիկական մահ էր տարել և կոմայի մեջ էր։ Սիմոնյանի խոսքով՝ ռեժիսորը սրտի լուրջ խնդիրներ ուներ, և նրա վիճակում բարելավում չէր նկատվում։
անապա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98709941_0:339:1260:1284_1920x0_80_0_0_e3dd66c71531709b06317e20318c3b78.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մրցանակ, անապա, քոլեջ
Բաժանորդագրվել
Մրցանակը սահմանելու համար Սիմոնյանին ոգեշնչել է Բուգուրուսլանի մանկապարտեզի երկու դաստիարակչուհիների արարքը, որոնք երեխաներին պաշտպանել են դանակով զինված մոլագարից:
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Անապայի քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքը կարժանանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի։
«Անպայման»,- ասել է նա՝ պատասխանելով զոհվածի ընտանիքին օգնություն ցուցաբերելու ծրագրերի մասին հարցին։
55-ամյա Նիկոլայ Զամարաևն իր մարմնով պաշտպանել էր ուսանողներին դեռահասից, որը փետրվարի 11-ի ցերեկը հրացանով զինված մտել էր տեխնիկում։ Նա առաջինը հենց անվտանգության աշխատակցին էր կրակել։ Չնայած արնահոսությանը՝ Նիկոլայը հասցրել էր արագ զանգահարել ոստիկանություն և Ռոսգվարդիա։ Նրա հստակ և գրագետ գործողությունների շնորհիվ զինված դեռահասին արագ ձերբակալել և վնասազերծել են։
Ավելի վաղ RT-ի գլխավոր խմբագիրը հայտարարել էր, որ մրցանակը սահմանելու հարցում իրեն ոգեշնչել է Բուգուրուսլանի մանկապարտեզի երկու դաստիարակչուհիների արարքը, որոնք երեխաներին պաշտպանել են դանակով զինված մոլագարից:
Տիգրան Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին, 59 տարեկանում։ 2025–ի հունվարին նա կլինիկական մահ էր տարել և կոմայի մեջ էր։ Սիմոնյանի խոսքով՝ ռեժիսորը սրտի լուրջ խնդիրներ ուներ, և նրա վիճակում բարելավում չէր նկատվում։