Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է կառավարության նախաձեռնած միջոցառումները 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների տարելիցի օրը․
«Ջերմուկի պատերազմի, հարյուրավոր զոհերի, տարածքային և նյութական հսկայական կորուստների օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ։
Մարդիկ կան, ովքեր հայ զինվորի մահը ոչ միայն ցանկանում են, այլև բերում են այդ մահը, իսկ հետո` տոնում են այն մեծ շուքով»: