Մոդին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովն ավարտել է կոնկրետ արդյունքների հասնելու կոչով

Բաժանորդագրվել

Մոդին ընդգծել է, որ պայմանավորվածությունների իրականացումը պետք է կոնկրետ ժամկետներ ունենա, իսկ համագործակցության արդյունքները պետք է հասնեն յուրաքանչյուր մարդու:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիում ավարտել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը՝ մասնակիցներին կոչ անելով ամրապնդել ձեռք բերված պայմանավորվածությունները կոնկրետ գործողություններով, որոնք կփոխեն մարդկանց կյանքը:

«ԲՐԻԿՍ-ը թևակոխում է իր գոյության երրորդ տասնամյակը։ Այժմ աշխարհը մեզանից ակնկալում է ոչ միայն գաղափարներ և պարտավորություններ, այլև կոնկրետ արդյունքներ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք անպայման կարդարացնենք այդ սպասելիքները», – եզրափակիչ ելույթում հայտարարել է վարչապետը։

Մոդին ընդգծել է, որ պայմանավորվածությունների իրականացումը պետք է կոնկրետ ժամկետներ ունենա, իսկ համագործակցության արդյունքները պետք է հասնեն յուրաքանչյուր մարդու:

«Մենք միասին կաշխատենք, որպեսզի համագործակցության մեր մեխանիզմները դուրս գան փաստաթղթերի շրջանակներից և իրական փոփոխություններ բերեն մարդկանց կյանքում», – խոստացել է Հնդկաստանի վարչապետը:

Եզրափակելով իր ելույթը՝ Մոդին շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և նրանց թիմերին, մաղթել բոլորին անվտանգ վերադարձ տուն և հաջողություն մաղթել Չինաստանին ԲՐԻԿՍ-ի հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալելու գործում։

ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Նյու Դելիում սեպտեմբերի 12-13-ը՝ Հնդկաստանի նախագահությամբ։ Հանդիպումից հետո առաջնորդները ընդունել են Նյու Դելիի հռչակագիրը, որում ուրվագծվում են ԲՐԻԿՍ երկրների միջև ապագա համագործակցության ոլորտները։

Leave a comment