Հանդիպել են ՊԵԿ նախագահը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը

Ջուլֆա քաղաքում հանդիպել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին։

Ֆորուդ Ասգարին և Էդուարդ Հակոբյանը ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Կողմերը քննարկել են նաև փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակման, բեռնատարների տեղաշարժի դյուրացման, մաքսային հսկողության համակարգման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Այցելել են Իրան-Հայաստան սահմանային տերմինալ:

 

Leave a comment