«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ, որը Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցին ուղարկել է ՆԳՆ-ն։ Այս մասին հայտնում են «Իրականում»-ի աղբյուրները։
«Վարույթի պատճառ հանդիսացել է Սարգսյանի կողմից ապօրինի պետհամարանիշով երթևեկելու հանգամանքը․․․ Մեզ հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատեց տեղեկության այն մասին, որ Հայկ Սարգսյանը շուրջ 1.8 մլն դրամ վճարում է կատարել իրավախախտումների համար։ Ինչ վերաբերում է Քննչական կոմիտե ուղարկված նյութերին, ապա ՆԳՆ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին, առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Քննչական կոմիտեից էլ հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվելու վերաբերյալ մեր տեղեկությունները։
Հավելենք, որ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Հայկ և Նաիրի Սարգսյանններից, սակայն զույգ եղբայրները մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին»,- գրում է լրատվամիջոցը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։