Իսրայելցի օդաչուները Թուրքիայում են վերապատրաստվել Իրանին հարվածելու համար․ թուրք փորձագետ

Բաժանորդագրվել

Իրանական օբյեկտներին հնարավոր հարվածներին պատրաստվելու համար իսրայելցի օդաչուներն օգտագործել են թուրքական Քոնիայի ռազմական ուսումնարանը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելցի ռազմական օդաչուները Թուրքիայի Քոնյա քաղաքում վարժանքներ են անցկացրել, որի ընթացքում փորձարկել են Իրանին ավիահարվածներ հասցնելու մարտավարությունը։ Այս մասին հեռուստատեսային ծրագրի ընթացքում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, նախկին դեսպան Ահմեդ Քամիլ Էրյոզանը, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։

Նրա խոսքով՝ պաղեստինյան բռնազավթված տարածքներում չկա համապատասխան տեղանք, որը թույլ կտա Իսրայելի ռազմաօդային ուժերին մարզվել Իրանի աշխարհագրությանը նման պայմաններում։

Դա է պատճառը, որ իրանական օբյեկտներին հնարավոր հարվածներին պատրաստվելու համար իսրայելցի օդաչուներն օգտագործել են թուրքական Քոնյայի ռազմական ուսումնարանը։

Թուրքական իշխանությունները չեն մեկնաբանել տեղեկատվությունը, սակայն քաղաքական գործչի հայտարարությունը հակասում է Անկարայի կողմից վերջերս Իսրայելի նկատմամբ հնչեցվող ծայրահեղ թշնամական հռետորաբանությանը։

Leave a comment