Լեդի Գագան 40 տարեկանում առաջին անգամ մայրացել է (PAN.am)

40-ամյա Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել, հայտնել է Page Six-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Երգչուհուն և նրա սիրելիին՝ 42-ամյա գործարար Մայքլ Պոլանսկիին, նորածնի հետ նկատել են Հյուսիսային Կալիֆոռնիայում զբոսանքի ժամանակ։

Ենթադրություն է շրջանառվել, որ երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ, քանի որ վերջին շրջանում Լեդի Գագան շարունակել է ակտիվ հանրային կյանք վարել։ Նա բազմաթիվ ելույթներ է ունեցել և մասնակցել աշխարհիկ միջոցառումների, որոնց ժամանակ հղիությանը բնորոշ կլորացած որովայն չի նկատվել։

Լեդի Գագան Մայքլ Պոլանսկիի հետ հարաբերությունների մեջ է 2020 թվականից և պատրաստվում է ամուսնանալ նրա հետ։ Ավելի վաղ երգչուհու հնարավոր հղիության մասին ևս ենթադրություններ են շրջանառվել, սակայն նա անձամբ հերքել է այդ լուրերը և ծիծաղել դրանց վրա։ Մինչ Պոլանսկիի հետ հարաբերությունները համացանցում խոսվել է Գագայի և Բրեդլի Կուպերի հնարավոր սիրավեպի մասին։ Նրանք միասին աշխատել են «Աստղ է ծնվել» ֆիլմի վրա։ Այդ խոսակցությունների պատճառով երգչուհին քննադատության է ենթարկվել Ռուսաստանում. Իրինա Շեյքի երկրպագուները կարծել են, որ Գագան «խլել է» մոդելի սիրելիին։

Օրերս Լեդի Գագայի երկրպագուներն անհանգստություն են հայտնել նաև նրա նիհարության պատճառով։ Նրանց ուշադրությունը գրավել են արտիստի խիստ ընդգծված այտոսկրերը, որոնք հստակ երևացել են տեսանյութում, որտեղ նա ցուցադրել է իր ամենօրյա դիմահարդարումը։ Ոմանք ենթադրել են, որ Գագան օգտագործել է հոլիվուդյան աստղերի շրջանում «հայտնի»՝ շաքարային դիաբետի համար նախատեսված «Օզեմպիկ» դեղամիջոցը։

Leave a comment