Ռուսաստանի զինված ուժերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Կրիվոյ Ռոգի մետալուրգիական ձեռնարկություններին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Այս գիշեր ՌԴ զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել բարձր ճշգրտության օդային, ցամաքային և ծովային զինատեսակներով, անօդաչու թռչող սարքերով, ինչի արդյունքում Զապորոժիեում, Դնեպրոպետրովսկում և Կրիվոյ Ռոգում հարվածներ են հասցվել ուկրաինական մետալուրգիական արդյունաբերության ձեռնարկություններին, որոնք ապահովում են ռազմական ապրանքների արտադրությունը։
Ռուսական ուժերը Օդեսայի մարզում խոցել են նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները և ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտ, որոնք ապահովում էին ռազմական նշանակության բեռների բեռնաթափումն ու պահպանումը և դեպի Ուկրաինա զենքի և զինամթերքի արտասահմանյան շարժի զգալի մասը։