Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունը սեպտեմբերի 11-ին ընդունել է այդ երկրում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանին, որը նրան Հայաստան այցելելու հրավերներ է փոխանցել։
Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը Լիբանանի նախագահին փոխանցել է ՀՀ նախագահի և վարչապետի՝ Հայաստան այցելելու նպատակով ուղարկված հրավերները։
Կողմերը զրույցի ընթացքում անդրադարձել են Հայաստանի և Լիբանանի միջև ձևավորված հարաբերություններին, ինչպես նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։