Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում

Քաղաքականություն

12.09.2026 | 14:22

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մայամի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի դեկտեմբերին նախատեսված G20-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

DW-ի թղթակիցը Զելենսկուն հարցրել է՝ արդյոք նա պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Մայամիում։ Ուկրաինայի նախագահը դրական պատասխան է տվել։

«Այո՛, իհարկե։ Մենք պետք է գանք։ Պետք է հանդիպենք, խոսենք և որոշումներ կայացնենք»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Պուտինին ասելիքն այնքան կարևոր չէ, որքան հնարավոր հանդիպման արդյունքը։

«Խոսքերի մասին չէ։ Թե ինչ կասեմ նրան կամ ինչ նա կցանկանա ասել ինձ՝ նշանակություն չունի։ […] Արդյունքն է կարևոր։ Վերջ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին և Պուտինը անձամբ չեն հանդիպել 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր։

Կրեմլը դեռևս չի հայտնել՝ արդյոք Պուտինը կմեկնի Մայամի՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Ռուսաստանի նախագահը G20-ի գագաթնաժողովին անձամբ չի մասնակցել 2019 թվականից ի վեր։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրատվամիջոցներին հայտնել է, որ Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մեկնելու հնարավորությունը դեռ նույնիսկ չի քննարկվել։

 

Leave a comment