Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին


Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրաքի տարածքից արձակված մի քանի ԱԹՍ-ներ հարձակվել են Էր Ռիադի և Մեդինայի շրջաններում գտնվող Արևելք-Արևմուտք նավթատարին: Հարվածների հետևանքով արձանագրվել են զոհեր և նյութական վնասներ։


Նշվում է, որ Սաուդյան Արաբիան որոշել է պատասխան հարված չհասցնել Իրաքում «Իսլամական դիմադրությանը», փոխարենը կոչ է արել Իրաքին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երկրի տարածքից հարևան երկրների վրա հարձակումները կանխելու համար:


Հայտի է, որ նավթատարի աշխատանքը դադարեցվել է, սակայն որքան ժամանակ կպահանջվի դրա վերականգնման համար՝ չի նշվում: Սաուդյան Արաբիան տասնամյակներ շարունակ մնում է հում նավթի՝ աշխարհում խոշորագույն արտահանողը:

Դիտումների քանակ2

Leave a comment