Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ

Քաղաքականություն

12.09.2026 | 12:28

Ռուսական զինված ուժերը սեպտեմբերի 12-ի գիշերը համակցված հրթիռա-դրոնային հարված են հասցրել Օդեսային։

Հարձակման հետևանքով լրջորեն վնասվել է 25-հարկանի բնակելի շենք։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ տուժել է 23 մարդ, այդ թվում՝ նորածին։ Յոթ մարդ հոսպիտալացվել է։

Հարվածի տակ է հայտնվել նաև Օդեսայի արվարձան Չեռնոմորսկը։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ այնտեղ բնակելի մեկ տուն ամբողջությամբ ավերվել է, ևս երեքը՝ վնասվել։ Տուժել է հինգ մարդ։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր ամփոփագրում հայտնել է, որ Օդեսայի մարզում հարված է հասցվել նավահանգստային ենթակառուցվածքին, որն օգտագործվում է «Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ մատակարարելու նպատակով»։

Leave a comment