Սեպտեմբերի 12-16-ն Արարատյան դաշտում ու Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, ինչպես նաև Սյունիքի հովտային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է կանխատեսվում։
Սեպտեմբերի 12-16-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ առաջիկա օրերին ջերմաստիճանը բարձրանալու է մինչև 6 աստիճանով, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին` արևմտյան` 2-5 մ/վ։
Երևանում նույնպես սեպտեմբերի 12-16-ն առանց տեղումների եղանակ է սպասվում։ Մայրաքաղաքում սեպտեմբերի 12-ի ցերեկային ժամերին սպասվում է 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան օդի ջերմաստիճանը կազմելու է +22…+24 աստիճան։