Որպես անհետ կորած որոնվում է 15–ամյա Անի Գևորգյանը

Բաժանորդագրվել

Անչափահասը սեպտեմբերի 11-ի երեկոյան դուրս է եկել Արտաշատ քաղաքի իր բնակարանից և չի վերադարձել։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Որպես անհետ կորած որոնվում է 15–ամյա Անի Գևորգյանը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը։ Նա սեպտեմբերի 11-ի երեկոյան դուրս է եկել Արտաշատ քաղաքի իր բնակարանից և չի վերադարձել»,–հայտնում է ոստիկանությունը։

Անի Գևորգյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը հորդորում է զանգահարել 112 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Leave a comment