Նյու Դելիում կայացել է Մոդիի և Պուտինի հանդիպումը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը Հնդկաստանի մայրաքաղաք է ժամանել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։  

Հանդիպման ընթացքում Մոդին ընդգծել է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով՝ նշելով, որ Հնդկաստանը պատրաստ է աջակցել խաղաղարար ջանքերին։  

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերը։ Այս թեման կարևոր նշանակություն ունի Հնդկաստանի համար, քանի որ երկիրը ռուսական նավթի և ցորենի խոշոր սպառող է ու շահագրգռված է ծովային փոխադրումների անվտանգությամբ։ Հուլիսին Օդեսայի մերձակայքում բեռնատար նավի վրա տեղի ունեցած հրթիռային հարվածի հետևանքով հնդիկ նավաստիների զոհվելուց հետո Հնդկաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ էր պահանջել ռուսական կողմից։  

Հնդկաստանի վարչապետը ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղության անցնելու անհրաժեշտության մասին հայտարարել էր նաև օգոստոսի 31-ին Բիշքեկում կայացած հանդիպմանը։ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովն անցկացվում է Նյու Դելիում սեպտեմբերի 12-13-ին։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment