Կիևը պատրաստ է ցանկացած պահի դադարեցնել պատերազմը և հրադադար հաստատել՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Կիրիլ Բուդանովը հավելել է՝ սակայն դա պետք է արվի ընդունելի պայմաններով, այլ ոչ վերջնագրերով:
Կրեմլի խոսնակը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները եռակողմ բանակցություններ կանցկացնեն։ «Բուն բանակցությունները սկսելու համար նախապայմաններ չկան», – շարունակել է Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի օգնականն էլ տեղեկացրել է, որ BRICS-ի շրջանակում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպումը: Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են այդ թվում Ուկրաինայի հարցը: Ավելի վաղ Բիշքեկում Պուտինի հետ հանդիպմանը Մոդին ընդգծել էր պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա ամբողջ մարդկության պահանջն է:
Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ՝ ռուսական ուժերը կրկին ԱԹՍ-ներով հարվածել են Կիևին: Բենզալցակայանների և այլ ենթակառուցվածքների թիրախավորման հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ռուսաստանի Պերմի երկրամասում էլ արդյունաբերական օբյեկտներ են վնասվել։ Տուլայի մարզում երկու մարդ է զոհվել։ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է նաև Սարատովում «Օզոն» ընկերության լոգիստիկ կենտրոնի:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ6