Սեպտեմբերի 11-ին Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանին: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահին փոխանցել է ՀՀ նախագահի և վարչապետի կողմից Հայաստան այցելության նպատակով փոխանցված հրավերները: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես Հայաստանի և Լիբանանի միջև առկա հարաբերություններին, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Դիտումների քանակ10