Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրանց ապրուստի միջոցից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։
Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։
Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,-նշել է նա։