Ռուսաստանը մտահոգված է Եմենում իրավիճակի կտրուկ վատթարացմամբ․ ՌԴ ԱԳՆ

Բաժանորդագրվել

Էսկալացիայի հետևանքով հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայի հարավ-արևմտյան նահանգներում տեղակայված օբյեկտներին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը մտահոգված է Եմենում ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ վատթարացման և Սաուդյան Արաբիայի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների գնդակոծության կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ լարվածության ավելացման հետևանքով հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայի հարավ-արևմտյան նահանգներում տեղակայված օբյեկտներին։

Եմենում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է այսօր Մոսկվայում Սաուդյան Արաբիայի դեսպան Սամի Մուհամեդ Աս-Սադհանի հետ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Բորիսենկոյի հանդիպման ժամանակ:

Հանդիպումը կայացել է սաուդյան կողմի խնդրանքով: Զրույցի ընթացքում դիվանագետները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների և իրավիճակի զարգացման շուրջ:

Leave a comment