Հույսը նախկին ընդդիմադիրներն են․ ինչպես է Փաշինյանը պատրաստվում ՏԻՄընտրություններին

https://arm.sputniknews.ru/20260911/hujsy-nakhkin-ynddimadirnern-en-inchpes-e-pashinjany-patrastvum-timyntrutjunnerin-106749492.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89622409_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6567191ff5a488dc30caa0f6fd29ce3c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

առուշ առուշանյան, տիմ ընտրություններ, նիկոլ փաշինյան, գորիս, համայնքի ղեկավար, հայաստան

առուշ առուշանյան, տիմ ընտրություններ, նիկոլ փաշինյան, գորիս, համայնքի ղեկավար, հայաստան

Բաժանորդագրվել

Փորձագետները կարծում են, որ Հայաստանի իշխանությունը բավականին խորամանկ ծրագիր է մտածել, որը կօգնի միանգամից մի քանի խնդիր լուծել։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունների համագործակցությունը համայնքների այն ղեկավարների հետ, որոնք նախկինում ընդդիմության մեջ են եղել, տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վերահսկողություն ապահովելու և տեղում իշխող ուժի դիրքերն ամրապնդելու փորձ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին քաղաքական փորձագետներ Արմեն Բադալյանն ու Ալեն Ղևոնդյանը՝ մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագրի» նոր մարտավարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ իշխանությունները ձգտում են վերահսկողություն սահմանել համայնքների նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները նախկինում էլ էին կախված կենտրոնից, իսկ հիմա ինքնուրույնության տարածքն ավելի է կրճատվել։

«Այս համակարգը այլախոհություն չի հանդուրժում համայնքների ղեկավարների շրջանում։ Հատկապես, եթե խոսքը վերաբերում է այնպիսի խոշոր քաղաքներին, ինչպիսիք են Գյումրին, Գորիսը և այլն»,-ասաց Բադալյանը։

Այնուամենայնիվ, նրա կարծիքով, իշխանության հետ մերձեցման հարցում շահագրգռված են նաև հենց համայնքների ղեկավարները։ Նրանք տեսնում են, որ ընդդիմությունը իշխանության դեմ լուրջ պայքարի պատրաստակամություն չի ցուցաբերում և չեն ցանկանում ռիսկի տակ դնել իրենց պաշտոնները, ֆինանսավորումն ու այլ ռեսուրսներ՝ կենտրոնի հետ հակադրվելու համար։

Սրանով է Բադալյանը բացատրում նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դիրքորոշման փոփոխությունը, որը դեռ վերջերս հանդես էր գալիս Փաշինյանի դեմ, իսկ հիմա պատրաստ է համագործակցել իշխող ուժի հետ։

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն առաջարկում է տարանջատել իշխանության գաղափարական հակառակորդներին և նրանց, ովքեր քաղաքական հանգամանքների ու սեփական շահերի բերումով չեզոք դիրք են գրավում։ Նրա կարծիքով՝ իշխանությունները պայմանավորվում են հենց երկրորդ խմբի հետ, քանի որ նման համագործակցությունը նրանց տալիս է ինչպես իմիջային, այնպես էլ ընտրական առավելություններ։

Միևնույն ժամանակ Ղևոնդյանը ՏԻՄ ընտրությունները համարում է կենտրոնական իշխանության դիրքերի ամրապնդման կարևոր գործիք։ Քաղաքական անկայունության ժամանակահատվածներում մարզերում աջակցություն վայելող և հավատարիմ համայնքապետերը կարող են լուրջ հենարան դառնալ նրանցհամար։

«ՏԻՄ ընտրություններում հաղթանակը կարևոր է, որպեսզի տեղերում լինեն ազդեցիկ և լեգիտիմ պաշտոնյաներ, որոնք հավատարիմ կլինեն և կկարողանան պաշտպանել իշխանությանը անկլավների հանձնման ժամանակ։ Քաղաքական տեխնոլոգիաների և պլանավորման տեսանկյունից Փաշինյանը ողջամիտ է գործում»,-ասաց Ղևոնդյանը։

Այս մարտավարության հետ է քաղաքագետը կապում նաև հասարակությունը «սևերի» և «սպիտակների» բաժանելուց հրաժարվելու մասին Փաշինյանի հայտարարությունները։ Նրա կարծիքով՝ վարչապետը փորձում է ներգրավել մշտական հակամարտություններից և քաղաքական պիտակներից հոգնած ընտրողներին։

Դրա հետ մեկտեղ, Ղևոնդյանի համոզմամբ, իշխանության համար կարևոր է ամրապնդել դիրքերը մարզերում և ոչ միայն իր վրա վերցնել քաղաքական պատասխանատվությունը անկլավների վերաբերյալ հնարավոր որոշումների համար։
Այս ֆոնին, նրա գնահատմամբ, ընդդիմությունը ստիպված կլինի ընտրողների հետ աշխատելու նոր մոտեցումներ փնտրել․ պայքարի նախկին քաղաքական սխեմաներն ու մեթոդներն այլևս ցանկալի արդյունք չեն տալիս։

Քննարկման առիթ էր դարձել Փաշինյանի այն հայտարարությունը, թե առաջիկա ընտրություններում իշխանությունները պատրաստ են համագործակցել համայնքների գործող ղեկավարների հետ, նույնիսկ եթե նրանք նախկինում եղել են ընդդիմադիր դաշտում։ Որպես օրինակ վարչապետը նշել էր Գորիսը։

Քաղաքապետ Առուշ Առուշանյանն արդեն հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում գլխավորելու է «Բիզնես» կուսակցությունը, որը հանդես է գալու «Քաղաքացիական պայմանագրի» հետ դաշինքով։ Համայնքի ղեկավարի թեկնածուն լինելու է ինքը՝ Առուշանյանը։

Դեռ վերջերս նա կոշտ ընդդիմադիր դիրքորոշում ուներ, հանդես էր գալիս Փաշինյանի հրաժարականի օգտին և իշխանություններին մեղադրում էր Արցախը հանձնելու համար։

Leave a comment