Ադրբեջանն ավարտել է մինչև Հայաստանի հետ սահման հասնող էլեկտրահաղորդման գծի նախագծումը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիծը կանցնի Արաքս գետի երկայնքով, իսկ մի շարք հատվածներում՝ լեռնային և ժայռոտ զանգվածներով։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․Ավարտվել են ադրբեջանա-հայկական սահմանից Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով «Ազերէներժի» ԲԲԸ նախագահ Բալաբաբ Ռզաևին։

Գրեթե պատրաստ է նաև Ջաբրայիլ հանգույցից մինչև Հայաստանի պետական սահման 74 կմ երկարությամբ երկշղթա 330 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծը։

Այսպիսով, Բաքուն ցանկանում է Նախիջևանը միացնել երկրի հիմնական էներգետիկ համակարգին՝ Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցք ստեղծելու նպատակով։ Հայաստանից մինչև Նախիջևան գիծը 44 կմ է։

Հիշեցնենք, որ Հայաստանի էներգահամակարգերը Ադրբեջանին միացնելու հեռանկարների մասին Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր Ազգային ժողովում։

Leave a comment