https://arm.sputniknews.ru/20260911/baqu-ajci-masin-khvosakcutjunnery-keghts-en-alen-simvonjan-106714070.html
Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են. Ալեն Սիմոնյան
Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ըստ Սիմոնյանի` հնարավոր է իր այցը Ադրբեջանի ինչ–որ այլ քաղաք, բայց ոչ մայրաքաղաք։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T13:06+0400
2026-09-11T13:06+0400
2026-09-11T13:06+0400
ալեն սիմոնյան
վերոնիկա զոնաբենդ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106708051_0:83:1600:983_1920x0_80_0_0_ad122a40ebf16d2f438b650c1176365b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանին հարց էին ուղղել, թե առաջիկայում պատրաստվո՞ւմ է արդյոք գնալ Ադրբեջան։ Նա պատասխանել էր, որ ժամանակին նման հանդիպում նախատեսվել է, երբ անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանն էր։ Նա նշել էր, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի` Դիլիջան այցի ֆոնին չի բացառվում, որ ինքն էլ կայցելի Ադրբեջան, սակայն հստակ ժամկետներ չէր նշել։ Ավելի ուշ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ուղերձ էր հղել Ալեն Սիմոնյանին՝ նշելով, որ պատրաստ է նրա հետ մեկնել Բաքու։«Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են։ Բաքու այցելելու մասին երբևիցե խոսակցություն չի եղել, և այս պահին չի էլ նախատեսվում»,–ասաց Սիմոնյանը։Նա հիշեցրեց, որ ինքն ասել է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացող անձը կայցելի Ադրբեջան, բայց ոչ Բաքու։«Տրամաբանությունը հուշում է նաև, որ այցն ինչ–որ այլ քաղաք է լինելու, որովհետև Հաջիևին մենք ընդունել ենք այլ քաղաքում, ոչ թե մայրաքաղաքում»,–ասաց Սիմոնյանը։
ադրբեջան
բաքու
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106708051_90:0:1511:1066_1920x0_80_0_0_6cd85f3dbf682f9e343ed1ecd744e95a.jpg.webp
ալեն սիմոնյան, վերոնիկա զոնաբենդ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բաքու
ալեն սիմոնյան, վերոնիկա զոնաբենդ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բաքու
Ըստ Սիմոնյանի` հնարավոր է իր այցը Ադրբեջանի ինչ–որ այլ քաղաք, բայց ոչ մայրաքաղաք։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանին հարց էին ուղղել, թե առաջիկայում պատրաստվո՞ւմ է արդյոք գնալ Ադրբեջան։ Նա պատասխանել էր, որ ժամանակին նման հանդիպում նախատեսվել է, երբ անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանն էր։ Նա նշել էր, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի` Դիլիջան այցի ֆոնին չի բացառվում, որ ինքն էլ կայցելի Ադրբեջան, սակայն հստակ ժամկետներ չէր նշել։ Ավելի ուշ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ուղերձ էր հղել Ալեն Սիմոնյանին՝ նշելով, որ պատրաստ է նրա հետ մեկնել Բաքու։
«Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են։ Բաքու այցելելու մասին երբևիցե խոսակցություն չի եղել, և այս պահին չի էլ նախատեսվում»,–ասաց Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ ինքն ասել է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացող անձը կայցելի Ադրբեջան, բայց ոչ Բաքու։
«Տրամաբանությունը հուշում է նաև, որ այցն ինչ–որ այլ քաղաք է լինելու, որովհետև Հաջիևին մենք ընդունել ենք այլ քաղաքում, ոչ թե մայրաքաղաքում»,–ասաց Սիմոնյանը։