Հայաստանի զինված ուժերի հինգ ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանի գլխավորությամբ, այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի՝ Արևմտյան հրամանատարության կազմի մեջ մտնող բազա։ Այս մասին հայտնել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերը։
Պատվիրակությունը ծանոթացել է օպերատիվ և նորոգման օբյեկտներին։ Այցն ամրապնդել է ռազմական փոխգործակցությունը, նպաստել փոխըմբռնմանը, գիտելիքների փոխանակմանը և օպերատիվ համատեղելիությանը։ Այն նաև հաստատել է Հնդկաստանի և Հայաստանի միջև ամուր պաշտպանական կապերը և նպաստել պաշտպանական համագործակցության ամրապնդմանը։