Շարունակում ենք աշխատել արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ․ Փաշինյան

Մենք շարունակում ենք աշխատել արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խոսելով արտահանման մասին, հատկապես սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի մասով, չափազանց կարևոր նշանակություն ունի ակտիվությունը զբոսաշրջության ոլորտում», – ընդգծել է նա։

Փաշինյանը նշել է, որ սա նաև խթանում է նշված արտադրանքի նկատմամբ այցելուների պահանջարկը։

Leave a comment