Ձյուն, մառախուղ և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին


Փետրվարի 11-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:


 


Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։


 


«Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 


Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 


Սևանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


Ապարանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։


Կոտայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։


Արթիկի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։


 


Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ3

Leave a comment