Երևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Դեպքի վայր են մեկնել  հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ


ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 23։57-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։


Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է։


Leave a comment