«Հզբոլլահի» թունելների պայթեցման հետևանքով Լիբանանում երկրաշարժ է տեղի ունեցել

Բաժանորդագրվել

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Նաբաթիա աթ-Թախտա բնակավայրից 13 կմ դեպի հարավ-արևմուտք:

Լիբանանի հարավում 4,1 մագնիտուդով երկրաշարժին համարժեք սեյսմիկ ցնցումներ են տեղի ունեցել մոտավորապես նույն պահին, երբ Իսրայելը պայթեցրել է «Հզբոլլահ» շարժման ստորգետնյա ենթակառուցվածքը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտնել էին, որ իր բանակը նախորդ օրը ոչնչացրել է «Հզբոլլահ» շարժման ռազմավարական ստորգետնյա ենթակառուցվածքը Լիբանանի հարավում գտնվող Ալի աթ-Թահեր լեռնաշղթայի շրջանում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիա աթ-Թախտա բնակավայրից 13 կմ դեպի հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Լիբանանն ու Իսրայելը հունիսի 26-ին Վաշինգտոնում շրջանակային համաձայնագիր են կնքել: Այն նախատեսում է երկրի հարավի նկատմամբ լիբանանյան բանակի վերահսկողության վերականգնում՝ «Հզբոլլահի» զինաթափման պայմանով՝ սկսած «պիլոտային գոտիներից», որոնցից պետք է հեռանան իսրայելական զորքերը:

Leave a comment