Հասարակություն
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բաշխման փուլում ենք: Չկորցնե´ք ճիշտ ժամանակը, պատվաստվեք և կանխարգելե´ք գրիպի բարդությունները»,- գրել է նախարարը՝ կից տեսանյութ հրապարակելով։
Ավանեսյանը նշում է, որ պատվաստանյութն այսօրվանից հասանելի է Երևանի բժշկական կենտրոններում ու պոլիկլինիկաներում, իսկ հաջորդ շաբաթվանից կլինի նաև մարզերում:
Նախարարի խոսքով՝ պատվաստվել հնարավոր կլինի նաև շարժական կետերում և նախատեսվում է ընդլայնել դրանց բաշխվածությունը: