Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմամբ: Մինչև այդ Ելիսեյան պալատում կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը:


Պետությունների ղեկավարները առանձնազրույցում քննարկել են բոլոր ուղղություններով ռազմավարական գործընկերության զարգացումը, նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հարցը: Փարիզում բազմաթիվ երկրների ղեկավարներին միավորել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովը: Մեր երկրի ղեկավարը ելույթով է հանդես եկել «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկմանը։


Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։

Դիտումների քանակ6

Leave a comment