«Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը». Սարգիս Արզումանյան
«ԻՍԿ ԳՈՅ-Ի ԲԵՄԸ Ո՞ՒՐ Է։
Սեպտեմբերի 11-ին Սունդուկյան թատրոնում՝ ԳՈՅ թատրոնի տարածքում, բացվելու է նոր հարթակ՝ «Ազատ բեմ» անվամբ։
Ու այստեղ արդեն հարցը ոչ թե անվան, ոչ էլ նոր մշակութային հարթակի բացման մասին է այլ` ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության, ԿԳՄՍ նախարարության և Սունդուկյան թատրոնի ղեկավարության կողմից։
«ԳՈՅ թատրոնը չի փակվում»։
«ԳՈՅ-ը մնալու է իր տեղում»։
«ԳՈՅ-ը շարունակելու է աշխատել»։
Այսօր մենք ունենք մեկ այլ իրականություն։
ԳՈՅ-ի ստեղծագործական աշխատանքի համար ձևավորված տարածքը վերափոխվել է այլ նպատակով օգտագործվող հարթակի։
Սա պարզապես տարածքի վերանվանում չէ։
Սա այն բանի տեսանելի հետևանքն է, ինչի մասին մենք զգուշացնում էինք։
Ավելին՝ սեպտեմբերի 11-ին նախատեսված է այդ տարածքի բացման միջոցառում, որին, ըստ հրապարակված տեղեկությունների, ներկա է լինելու ԿԳՄՍ նախարարության փոխնախարար Տիգրան Վիրաբյանը, իսկ ելույթներով հանդես են գալու Սունդուկյան թատրոնի դերասաններ և ռեժիսորներ։
Այսինքն՝ այն տարածքում, որտեղ ասում էին՝ ԳՈՅ-ը մնալու է, այսօր հանդիսավորությամբ բացվում է մեկ այլ բեմ։
Ու ես ուզում եմ շատ պարզ հարց տալ.
Եթե ԳՈՅ-ը «շարունակելու է աշխատել իր տեղում», ապա ինչո՞ւ նրա բեմը քանդվեց և տարածքը վերափոխվեց։
Սա արդեն ոչ թե մեկնաբանությունների, այլ փաստերի հարց է։
Եվ այստեղ կա ևս մեկ էական հանգամանք։
Սա է այն իրականությունը, որը պետք է տեսնի հասարակությունը։
Տարիներ շարունակ մեզ ասում էին՝
«ԳՈՅ-ը չի փակվում»։
Այսօր ԳՈՅ-ի բեմը չկա։
Եվ հիմա արդեն յուրաքանչյուր քաղաքացի կարող է ինքնուրույն պատասխանել հարցին՝
ովքե՞ր էին ասում ճշմարտությունը, իսկ ովքե՞ր էին պարզապես ժամանակ շահում։
Բայց մեկ բան հաստատ է.
Բեմը՝ ոչ։
Իմ պայքարը չի ավարտվել…»։