Հայաստանն ու Ինտերպոլը քննարկում են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և Ինտերպոլի գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզան քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր


ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և Ինտերպոլի գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզան քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր։


Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Չինաստանում կայացած Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2026 թվականի համաժողովի ընթացքում


Գերատեսչության տվյալներով, կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման և արտահանձնման գործընթացների արդյունավետության բարձրացման հարցեր:

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել կառույցների միջև արագ և անվտանգ տեղեկատվության փոխանակման ժամանակակից հնարավորություններին:


Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և իրավական համագործակցության խորացման վերաբերյալ։


Leave a comment