Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի հարավ-արևմտյան Մոհա նավահանգստային քաղաքը

Բաժանորդագրվել

Քաղաքը գտնվում է Կարմիր ծովի ափին։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա ռազմաքաղաքական շարժումն իր վերահսկողության տակ է վերցրել երկրի հարավ-արևմտյան Մոհա նավահանգստային քաղաքը: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Եմենի կառավարության աղբյուրներին։

«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի Մոհա քաղաքը, որը գտնվում է Կարմիր ծովի ափին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Եմենի բանակն ու հութիները հուլիսի կեսերից վերսկսել են ակտիվ ռազմական գործողությունները՝ տեղի ռազմաճակատում չորս տարվա դադարից հետո։

Leave a comment