ISU–ն կրկին մերժել է ռուսաստանցի գեղասահորդներին չեզոք կարգավիճակ տրամադրելու հարցում

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ISU–ն չեղարկել էր Կամիլա Վալիևայի և Մարկ Կոնդրատյուկի չեզոք կարգավիճակը։ Մարզիկները բողոքարկել են այս որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Չմշկասահորդների միջազգային միությունը (ISU) իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ռուսաստանցի գեղասահորդներ Մարկ Կոնդրատյուկը և Կամիլա Վալիևան այլևս չեն համապատասխանում պահանջներին, որպեսզի մրցումներին մասնակցեն անհատական ​​չեզոք մարզիկների կարգավիճակում։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ ISU-ն չեղարկել է Կամիլա Վալիևայի և Մարկ Կոնդրատյուկի չեզոք կարգավիճակը։ Մարզիկները բողոքարկել են այս որոշումը և սպասում էին ISU-ի վերջնական որոշմանը։

«Պահանջներին համապատասխանելիության անհատական ​գնահատումից հետո ISU-ն որոշել է, որ Մարկ Կոնդրատյուկը և Կամիլա Վալիևան այլևս չեն համապատասխանում պահանջներին, որպեսզի մրցումներին մասնակցեն որպես անհատական ​​չեզոք մարզիկներ»,– ասվում է ISU–ի հաղորդագրության մեջ։

Նույնատիպ որոշում է կայացվել նաև գեղասահորդներ Ալեքսանդրա Ստեպանովայի և Իվան Բուկինի առնչությամբ։

Ստեպանովան և Բուկինը 2022 թվականի Եվրոպայի առաջնության սառույցի վրա պարերում արծաթե մեդալակիրներ են։

Հունիսին ISU-ն թույլ տվեց ռուսաստանցի և բելառուս գեղասահորդներին միջազգային մրցումներին մասնակցել չեզոք կարգավիճակում։

Leave a comment