https://arm.sputniknews.ru/20260910/lambada-kamrji-zhamanakavvor-pakumy-mets-khcanumner-e-arajacrel-erevanum-106658316.html
«Լամբադա» կամրջի ժամանակավոր փակումը մեծ խցանումներ է առաջացրել Երևանում
«Լամբադա» կամրջի ժամանակավոր փակումը մեծ խցանումներ է առաջացրել Երևանում
Sputnik Արմենիա
Կամուրջի փակումն արդեն ազդում է ամբողջ հարակից տրանսպորտային ցանցի վրա՝ ստեղծելով լրացուցիչ ճնշում այլընտրանքային երթուղիների և հարակից փողոցների վրա։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T10:19+0400
2026-09-10T10:19+0400
2026-09-10T10:19+0400
տեսանյութեր
երևան
կամուրջ
խցանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106657366_0:12:1254:717_1920x0_80_0_0_77b9eded351e4e53971c96ef45db55a8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Լամբադա» կամրջի վերին հատվածի ժամանակավոր փակման պատճառով Կոմիտասի պողոտայում և հարակից փողոցներում վաղ առավոտից լուրջ խցանումներ են առաջացել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, որը նույնպես խցանման մեջ է հայտնվել։«Լամբադա» կամուրջը, որը Քանաքեռ-Զեյթուն, Մոնումենտ և Կոմիտաս շրջանները կապող կարևոր հանգույց է, սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը մասամբ փակ է լինելու վերանորոգման համար։Խցանումը սկսվում է Վրացական փողոցի խաչմերուկից և ձգվում մինչև կամուրջ։Երթևեկության ծանրաբեռնվածության պատճառով հարակից փողոցներում, մասնավորապես՝ Մամիկոնյանց փողոցում, նույնպես խցանում է։ Քանի որ երթևեկության հոսքը տարածվել է այլ ուղղություններով, շղթայական ռեակցիայով խցանում է առաջացել նաև Սարալանջում։Ստեղծված իրավիճակը հատկապես նկատելի է օրվա ծանրաբեռնված ժամերին։ Երևանի ճարտարապետական և տրանսպորտային ենթակառուցվածքներն այլընտրանքային շատ երթուղիներ չեն առաջարկում, ուստի մեկ հիմնական հատվածի փակումն արագորեն ազդում է հարևան փողոցների վրա։ Ավտոբուսի վարորդներն արդեն իսկ ասում են, որ հոգեբանորեն պատրաստվում են երթևեկության երկարատև խցանումներին։ Նրանց խոսքով՝ ստեղծված իրավիճակը կարող է վերածվել ամենօրյա «սերիալի» մինչև նոյեմբերի 1-ը, երբ ակնկալվում է, թե «Լամբադան» լիարժեքորեն գործելու է։
երևան
2026
Լուրեր
am_HY
Временное закрытие моста “Ламбада” спровоцировало масштабные пробки в Ереване
Sputnik Արմենիա
Временное закрытие моста “Ламбада” спровоцировало масштабные пробки в Ереване
2026-09-10T10:19+0400
true
PT1M02S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106657366_0:0:1254:941_1920x0_80_0_0_6e5848e240bb5a06ea53d8ed7ea4fa60.jpg.webp
տեսանյութեր, երևան, կամուրջ, խցանում, видео
տեսանյութեր, երևան, կամուրջ, խցանում, видео
Կամուրջի փակումն արդեն ազդում է ամբողջ հարակից տրանսպորտային ցանցի վրա՝ ստեղծելով լրացուցիչ ճնշում այլընտրանքային երթուղիների և հարակից փողոցների վրա։