https://arm.sputniknews.ru/20260909/kkhmk-n-minchev-tareverj-kavarti-tntesakan-ajakcutjan-tsragrery-sahmanamerdz-hamajnqnerum-106631856.html
ԿԽՄԿ-ն մինչև տարեվերջ կավարտի տնտեսական աջակցության ծրագրերը սահմանամերձ համայնքներում
ԿԽՄԿ-ն մինչև տարեվերջ կավարտի տնտեսական աջակցության ծրագրերը սահմանամերձ համայնքներում
Sputnik Արմենիա
ԿԽՄԿ–ն Հայաստանում աշխատանքը կկենտրոնացնի անհետ կորածների ընտանիքիների խնդրի լուծման վրա։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T22:06+0400
2026-09-09T22:06+0400
2026-09-09T22:06+0400
կարմիր խաչ
հայաստան
օգնություն
դրամաշնորհ
գյուղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106634625_0:0:1600:901_1920x0_80_0_0_8aab99a33640b4e88ae054686052c39a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մինչև տարեվերջ կավարտի Հայաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող տնտեսական աջակցության ծրագրերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելելով, որ որոշումը պայմանավորված է սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի կայունացմամբ։ Նրա խոսքով` վերջին ավելի քան 10 տարիներին ԿԽՄԿ-ն տարբեր ծավալներով աշխատել է Հայաստանի 5 մարզերում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում և Արարատում։ Իսկ 2020 թվականի պատերազմից հետո աշխատանքներն առավել ակտիվացել են Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի սահմանամերձ դարձած բնակավայրերում։Այս տարիներին, ըստ ԿԽՄԿ ներկայացուցչի, սահմանամերձ համայնքներում իրականացրել է տնտեսական աջակցության տարբեր ծրագրեր՝ հողերի մելիորացիայից և սերմացուի տրամադրումից մինչև առանձին խոցելի ընտանիքների փոքր տնտեսությունների աջակցություն։ 2023 թվականից ծրագրերում ընդգրկվել են նաև Արցախից բռնի տեղահանված և այդ մարզերում բնակություն հաստատած ընտանիքները։ԿԽՄԿ-ն շարունակելու է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացումը, որպեսզի այն որպես տեղական առաջին արձագանքող կարողանա աջակցել բնակչությանը հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում։Իսկ մինչ մյուս անելիքների վրա կենտրոնանալը ԿԽՄԿ–ն Սյունիք և Վայոց Ձորի մարզերում շարունակում է իր տնտեսական անվտանգության ծրագրերը։ ԿԽՄԿ-ի տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ կազմակերպությունն արդեն երկրորդ տարին է սերմացու է տրամադրում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։ Այս տարի ծրագիրն ընդգրկում է 7 բնակավայր՝ Գեղարքունիքի մարզի Կութը, Ազատը, Նորաբակը և Ջաղացաձորը, Սյունիքի մարզի Արավուսը և Ներքին Խնձորեսկը, ինչպես նաև Վայոց Ձորի Խաչիկը։Խաչիկի բնակիչ Կառլեն Ասատրյանի ընտանիքը ծրագրով մեկ հեկտարի համար 300 կգ սերմացու է ստանալու։ Նա նշեց, թե գյուղացիների համար սա նաև լրացուցիչ ծախսից խուսափելու հնարավորություն է։Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող և Սրաշեն բնակավայրերում էլ ԿԽՄԿ–ն 2026-ին փոքր եկամտաբեր ծրագրեր է իրականացնել` աջակցելով 30 տնային տնտեսության։Սրաշենի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանը կարծիքով` նման ծրագրերը հստակ աջակցություն են գյուղերի համար։Ծրագրի շահառու Փառանձեմ Բարսամյանը ղեկավարում է տեղի փոստային բաժանմունքը, իսկ աշխատանքից հետո զբաղվում է գյուղատնտեսությամբ։ ԿԽՄԿ-ից ընտանիքը ստացել է հավեր և թռչնակեր։ Բարսամյանների ընտանիքը շուրջ 30 տարի զբաղվում է նաև մեղվաբուծությամբ, ունի 7 փեթակ և մշակում է իրեն հատկացված 7 հեկտար հողատարածքը։Հավելենք, որ ԿԽՄԿ-ն 2025 թվականի ընթացքում 201 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմացու է տրամադրել Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր, Կուտական, Ազատ, Կութ, Նորաբակ համայնքների 348 տնային տնտեսության: 2026 թվականի ընթացքում մոտ 130 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմացու է տրամադրվել Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր, Ազատ, Կութ, Նորաբակ, Վայոց Ձորի մարզի Խաչիկ, Սյունիքի մարզի Արավուս, Ներքին Խնձորեսկ համայնքների 370 տնային տնտեսության։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106634625_92:0:1515:1067_1920x0_80_0_0_884ab7baeb3ad1b831d0b344a255a34b.jpg.webp
կարմիր խաչ, հայաստան, օգնություն, դրամաշնորհ, գյուղ
կարմիր խաչ, հայաստան, օգնություն, դրամաշնորհ, գյուղ
ԿԽՄԿ–ն Հայաստանում աշխատանքը կկենտրոնացնի անհետ կորածների ընտանիքիների խնդրի լուծման վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մինչև տարեվերջ կավարտի Հայաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող տնտեսական աջակցության ծրագրերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելելով, որ որոշումը պայմանավորված է սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի կայունացմամբ։
Նրա խոսքով` վերջին ավելի քան 10 տարիներին ԿԽՄԿ-ն տարբեր ծավալներով աշխատել է Հայաստանի 5 մարզերում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում և Արարատում։ Իսկ 2020 թվականի պատերազմից հետո աշխատանքներն առավել ակտիվացել են Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի սահմանամերձ դարձած բնակավայրերում։
«Ինչ վերաբերում է մեր առաքելության ավարտին այս սահմանամերձ վայրերում, դա, բնականաբար, կապված է իրավիճակի ավելի կայունացման հետ։ Մի կողմից՝ չկա այն սուր իրավիճակը, երբ մարդիկ անմիջական կարիքներ ունեն և դրանք այլ կերպ հոգալու հնարավորություն չունեն, մյուս կողմից՝ անցել ենք որոշակի կայունացման փուլ»,– ասաց Ամատունին։
Այս տարիներին, ըստ ԿԽՄԿ ներկայացուցչի, սահմանամերձ համայնքներում իրականացրել է տնտեսական աջակցության տարբեր ծրագրեր՝ հողերի մելիորացիայից և սերմացուի տրամադրումից մինչև առանձին խոցելի ընտանիքների փոքր տնտեսությունների աջակցություն։ 2023 թվականից ծրագրերում ընդգրկվել են նաև Արցախից բռնի տեղահանված և այդ մարզերում բնակություն հաստատած ընտանիքները։
«Մեր ներկայությունը, մեր մարդասիրական աշխատանքներն ու մանդատը տարածվելու են այլ մարդասիրական խնդիրների վրա, որոնցից է, օրինակ, անհետ կորածների հարցը, անհետ կորածների ընտանիքների հետ աշխատանքը, իշխանությունների հետ մարդասիրական երկխոսությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի առաջխաղացման հարցում, մեր համագործակցությունը զինված ուժերի հետ»,– նշել է Ամատունին։
ԿԽՄԿ-ն շարունակելու է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացումը, որպեսզի այն որպես տեղական առաջին արձագանքող կարողանա աջակցել բնակչությանը հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում։
Իսկ մինչ մյուս անելիքների վրա կենտրոնանալը ԿԽՄԿ–ն Սյունիք և Վայոց Ձորի մարզերում շարունակում է իր տնտեսական անվտանգության ծրագրերը։ ԿԽՄԿ-ի տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ կազմակերպությունն արդեն երկրորդ տարին է սերմացու է տրամադրում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։ Այս տարի ծրագիրն ընդգրկում է 7 բնակավայր՝ Գեղարքունիքի մարզի Կութը, Ազատը, Նորաբակը և Ջաղացաձորը, Սյունիքի մարզի Արավուսը և Ներքին Խնձորեսկը, ինչպես նաև Վայոց Ձորի Խաչիկը։
«Խաչիկում 118 ընտանիքի տրամադրվելու է ընդհանուր 32 տոննա առաջին վերարտադրության սերտիֆիկացված աշնանացան ցորենի սերմացու։ Յուրաքանչյուր հեկտարի համար նախատեսված է 300 կգ սերմացու։ Ընտրվել է «Բեզոստիա» տեսակը՝ հաշվի առնելով բնակիչների ցանկությունը, ինչպես նաև տարածքի հողային և բնակլիմայական պայմանները։ Սերմացուն ձեռք է բերվել Շիրակի մարզից, իսկ որակը նախապես ստուգվել է լաբորատորիայում՝ այդ թվում ծլունակության թեստով։ Փորձում ենք հնարավորության դեպքում տեղական արտադրանք ձեռք բերել, որպեսզի նաև ներքին շուկան ակտիվացնենք»,– ասաց Գրիգորյանը։
Խաչիկի բնակիչ Կառլեն Ասատրյանի ընտանիքը ծրագրով մեկ հեկտարի համար 300 կգ սերմացու է ստանալու։ Նա նշեց, թե գյուղացիների համար սա նաև լրացուցիչ ծախսից խուսափելու հնարավորություն է։
Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող և Սրաշեն բնակավայրերում էլ ԿԽՄԿ–ն 2026-ին փոքր եկամտաբեր ծրագրեր է իրականացնել` աջակցելով 30 տնային տնտեսության։
Սրաշենի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանը կարծիքով` նման ծրագրերը հստակ աջակցություն են գյուղերի համար։
«Ցանկալի է, որ նման փոքր դրամաշնորհային ծրագրերը լինեն շարունակական, քանի որ լուծում են բազմաթիվ հարցեր, օգնում տնտեսություններին իրենց կենցաղավարության մեջ։ ԿԽՄԿ-ի ծրագրերը բարձրացնում են մարդկանց իրազեկվածության աստիճանը»,- ասաց Բաղդասարյանը։
Ծրագրի շահառու Փառանձեմ Բարսամյանը ղեկավարում է տեղի փոստային բաժանմունքը, իսկ աշխատանքից հետո զբաղվում է գյուղատնտեսությամբ։ ԿԽՄԿ-ից ընտանիքը ստացել է հավեր և թռչնակեր։ Բարսամյանների ընտանիքը շուրջ 30 տարի զբաղվում է նաև մեղվաբուծությամբ, ունի 7 փեթակ և մշակում է իրեն հատկացված 7 հեկտար հողատարածքը։
Հավելենք, որ ԿԽՄԿ-ն 2025 թվականի ընթացքում 201 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմացու է տրամադրել Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր, Կուտական, Ազատ, Կութ, Նորաբակ համայնքների 348 տնային տնտեսության: 2026 թվականի ընթացքում մոտ 130 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմացու է տրամադրվել Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր, Ազատ, Կութ, Նորաբակ, Վայոց Ձորի մարզի Խաչիկ, Սյունիքի մարզի Արավուս, Ներքին Խնձորեսկ համայնքների 370 տնային տնտեսության։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Խաչիկ գյուղում ցորենի սերմացու է բաժանում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Խաչիկ գյուղում ցորենի սերմացու է բաժանում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դրամաշնորհով ձեռք բերված հավեր
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դրամաշնորհով ձեռք բերված հավեր
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Խաչիկ գյուղում ցորենի սերմացու է բաժանում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Խաչիկ գյուղում ցորենի սերմացու է բաժանում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Խաչիկ գյուղում ցորենի սերմացու է բաժանում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դրամաշնորհով ձեռք բերված հավեր
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դրամաշնորհով ձեռք բերված հավեր
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Խաչիկ գյուղում ցորենի սերմացու է բաժանում