Բաժանորդագրվել
Նախնական տեղեկություններով՝ նա մեկնել Air France ավիաընկերության ինքնաթիռով։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆրանսիա է մեկնել սովորական ուղևորատար չվերթով, քանի որ կառավարական ինքնաթիռը տեխնիկական ստուգումներ է անցնում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
«Կառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնում, դրանով է պայմանավորված, որ սովորական չվերթով են մեկնել»,– ասաց Հարությունյանը ի պատասխան մեր հարցման։
Նախնական տեղեկություններով՝ Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել Air France ավիաընկերության ինքնաթիռով։
Հիշեցնենք, որ նա Ֆրանսիայում է երկօրյա աշխատանքային այցով՝ Փարիզում Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցելու համար։