https://arm.sputniknews.ru/20260909/azgajin-gradaranum-yntercasrah-e-bacvel-sahmanapak-karvoghutjunnervov-yntercvoghneri-hamar-106638894.html
Ազգային գրադարանում ընթերցասրահ է բացվել սահմանափակ կարողություններով ընթերցողների համար
Ազգային գրադարանում ընթերցասրահ է բացվել սահմանափակ կարողություններով ընթերցողների համար
Sputnik Արմենիա
Ընթերցասրահում կան ձայնագրքեր, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային հրատարակություններ, ինչպես նաև տեղեկատվությունը տարբեր ձևաչափերով հասանելի դարձնող… 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T17:40+0400
2026-09-09T17:40+0400
2026-09-09T17:40+0400
հայաստանի ազգային գրապալատ
գիրք
ընթերցող
գրադարան
հաշմանդամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106636939_0:42:800:492_1920x0_80_0_0_195b67d41288b6eeb9ee2ef24a324a7f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային գրադարանի առաջին հարկում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար նախատեսված «Աջակից ընթերցասրահը»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։Գերատեսչությունից հայտնել են, որ այն ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն և հարմարեցված է տարբեր կարիքներ ունեցող ընթերցողների համար։Ըստ նախարարության` ընթերցասրահում կան ձայնագրքեր, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային հրատարակություններ, ինչպես նաև տեղեկատվությունը տարբեր ձևաչափերով հասանելի դարձնող տեխնոլոգիական լուծումներ։Բացմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ սահմանափակ կարողություններով անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը կառավարության առաջնահերթություններից է։Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էլ ընդգծել է, որ գրադարանային ծառայությունների հասանելիությունն այս խմբի համար առաջնային նշանակություն ունի։Ծիածան Այվազյանը նախկինում Ազգային գրադարանին նվիրաբերել է շուրջ 11 հազար միավոր գրականություն։ Հայ գրադարանավարների հետ համագործակցության և ոլորտում ունեցած ավանդի համար նա 1991 թվականին պարգևատրվել է Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106636939_44:0:756:534_1920x0_80_0_0_3b2b9287e8e5f8c8d45be0a061e32ae6.jpg.webp
հայաստանի ազգային գրապալատ, գիրք, ընթերցող, գրադարան, հաշմանդամ
հայաստանի ազգային գրապալատ, գիրք, ընթերցող, գրադարան, հաշմանդամ
Ընթերցասրահում կան ձայնագրքեր, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային հրատարակություններ, ինչպես նաև տեղեկատվությունը տարբեր ձևաչափերով հասանելի դարձնող տեխնոլոգիական լուծումներ։
Գերատեսչությունից հայտնել են, որ այն ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն և հարմարեցված է տարբեր կարիքներ ունեցող ընթերցողների համար։
Ըստ նախարարության` ընթերցասրահում կան ձայնագրքեր, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային հրատարակություններ, ինչպես նաև տեղեկատվությունը տարբեր ձևաչափերով հասանելի դարձնող տեխնոլոգիական լուծումներ։
Բացմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ սահմանափակ կարողություններով անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը կառավարության առաջնահերթություններից է։
Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էլ ընդգծել է, որ գրադարանային ծառայությունների հասանելիությունն այս խմբի համար առաջնային նշանակություն ունի։
Ծիածան Այվազյանը նախկինում Ազգային գրադարանին նվիրաբերել է շուրջ 11 հազար միավոր գրականություն։ Հայ գրադարանավարների հետ համագործակցության և ոլորտում ունեցած ավանդի համար նա 1991 թվականին պարգևատրվել է Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով։