ԱՄԷ-ի մոտ նավի վրա հարձակում է եղել

Այսօր վաղ առավոտյան  Արաբական Միացյալ Էմիրությունների «Պորտ Ռաշիդ» նավահանգիստից 24 ծովային մղոն հյուսիս-արևմուտք նավի վրա հարձակում է եղել, հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործողությունների ծառայությունը (UKMTO)։ 

Նավը վնասվել է անհայտ արկի հարվածից հետո։ Ջուր է լցվել նավի մեջ։

Հնարավոր զոհերի վերաբերյալ մանրամասները պարզվում են։

Leave a comment