Համախառն ներքին արդյունքի մեջ հաշվարկվող չդիտարկվող տնտեսությունը, այսինքն՝ ստվերը, մեր երկրում 20 տոկոսի շրջանակներում է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նա վստահեցրել է, որ 2016 թվականի հետ համեմատած՝ այսօր Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է:
ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև ստվերային հնարավոր եկամուտներին:
«Եթե, ասենք, 10 տարվա հորիզոնի մեջ նայենք, այն ժամանակ 6-7 տոկոս էր մեր ՀՆԱ-ի մեջ այդ ցուցանիշը, հիմա հասել է 2-3 տոկոսի շրջանակների: Այսինքն՝ մեր գործն է դա՝ ստվերը նվազեցնելը»,- ասել է նա:
Դիտումների քանակ3