Ուկրաինայում հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզներ» չկան․ հայտարարություների Կրեմլից

Ուկրաինայում հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզներ» ներկայումս չկան, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

– Երեկվա հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Թրամփը քննարկել են նոյեմբերին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում հանդիպման հնարավորությունը։ Նրանք նաև քննարկել են Չինաստանի նախագահ Սի Ծինպինի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը։

– Կրեմլը հույս ունի, որ Ուկրաինայի հարցի կարգավորման եռակողմ բանակցությունները կվերսկսվեն մոտ ապագայում։

– Ռուսաստանը շարունակում է աշխատանքը Ուկրաինայի հետ գերիների փոխանակման ուղղությամբ։

– Բուդապեշտի կողմից ռուս դիվանագետներին արտաքսելու որոշումը բացասաբար կանդրադառնա Հունգարիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների վրա։ Մոսկվան բաց է մնում կապերի հետագա զարգացման համար։

 

Leave a comment