ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Կիեւից հեռացել են խորապես ցնցված Վլադիմիր Զելենսկու մերձավոր շրջապատի վարքագծից, հայտարարել է Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը։
Սկորոխոդի խոսքով՝ Զելենսկու աշխատակազմը չի հասկանում, որ հումորի համար կան համապատասխան ժամանակներ և միջավայրեր, և այլ վայրեր, որտեղ այն տեղին չէ․ «Կան վարքագծի և էթիկետի արձանագրություններ և սահմանված չափանիշներ՝ ինչպես և ինչ ասելու վերաբերյալ և այլն։ Սակայն հաշվի առնելով, որ այս մարդիկ պարզապես «անցել են» այն համալսարանների կողքով, որոնք ենթադրաբար ավարտել են, արդյունքն այն է, ինչ մենք տեսնում ենք այսօր»։