https://arm.sputniknews.ru/20260909/adrbejani-artgvortsnakharary-hajtnel-e-vor-arajikajum-khandipi-ararat-mirzvojani-het-106627387.html
Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ առաջիկայում կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ
Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ առաջիկայում կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ
Sputnik Արմենիա
Ադրբեջանը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T14:23+0400
2026-09-09T14:23+0400
2026-09-09T14:28+0400
ջեյհուն բայրամով
արարատ միրզոյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահմանադրություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93902561_0:22:1600:923_1920x0_80_0_0_96ee5045976a03814efb1fbde9a8ce6c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանից տարբեր ազդանշաններ է ստանում հանրաքվե անցկացնելու և Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ, սակայն Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է մնում. սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։Ադրբեջանցի նախարարը պնդում է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո գործընթացն ավարտելու համար պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն։Բայրամովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն իր կողմից կարևոր քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։Սահմանազատման գործընթացին անդրադառնալով` նա հաստատել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսած այն կետից, որտեղ հատվում են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանները։«Այս կամ այն բնակավայրերի հետ կապված հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում», – ասել է Բայրամովը։Նշենք, որ վերջին անգամ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են երկու երկրների պատվիրակությունների` Ղրղզստան կատարած այցի ժամանակ։ Բիշքեկում տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևի հանդիպումը։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93902561_157:0:1580:1067_1920x0_80_0_0_a7d81fc8bcc5c607545a50d32e59b7c9.jpg.webp
ջեյհուն բայրամով, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահմանադրություն, խաղաղության պայմանագիր
ջեյհուն բայրամով, արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահմանադրություն, խաղաղության պայմանագիր
Ադրբեջանը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանից տարբեր ազդանշաններ է ստանում հանրաքվե անցկացնելու և Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ, սակայն Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է մնում. սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
Ադրբեջանցի նախարարը պնդում է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո գործընթացն ավարտելու համար պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն։
Բայրամովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն իր կողմից կարևոր քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։
Սահմանազատման գործընթացին անդրադառնալով` նա հաստատել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսած այն կետից, որտեղ հատվում են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանները։
«Այս կամ այն բնակավայրերի հետ կապված հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում», – ասել է Բայրամովը։
Նշենք, որ վերջին անգամ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են երկու երկրների պատվիրակությունների` Ղրղզստան կատարած այցի ժամանակ։ Բիշքեկում տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևի հանդիպումը։